Այսպիսի բան չեք տեսել. միլիոնատերը փողոցի աղբն է հավաքում. տեսանյութ

Միլիոնատերը կարծում է, որ ամեն մարդ կարող է փոխել իրեն շրջապատող աշխարհը։
Sputnik

Չինացի գործարար Չժու Ցունժուն, ով 100 միլիոն դոլար կարողություն ունի, արդեն 3 տարի է ամեն առավոտ հավաքում է հայրենի քաղաքի աղբը։

Գործարարը խոստովանում է, որ ոմանք իրեն խելագար են կարծում, ոմանք` հիանում են նրանով։

51–ամյա գործարարին այս քայլին դրդել է մի ծեր կին։

«Նա ամեն առավոտ հավաքում էր աղբը։ Դա իմ վրա ազդեց, մտածեցի, որ ես էլ կարող եմ օգնել նրան»,–պատմում է Չժու Ցունժուն։

Միլիոնատերը ոչ միայն աղբն է հավաքում, այլ մարդկանց խաղաղություն է քարոզում։ Նա վստահ է` նման գործողություններով ամեն մեկը կարող է փոխել իրեն շրջապատող աշխարհը։