«Մարիխուանայի օգտագործման բոլոր պատժամիջոցները հակասահմանադրական են». Վրաստանի ՍԴ

«Գիրչի» կուսակցության «հաղթարշավը» շարունակվում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է «Գիրչի» կուսակցության բողոքը՝ մարիխուանա օգտագործելու համար բոլոր պատժամիջոցների վերացման վերաբերյալ:

Հայկական «խոտ», թե վրացական կանեփ. ո՞ւր կգնան իրանցիները «կայֆ» որոնելիս

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Սահամանադրական դատարանի կայքից:

Դատարանը գտնում է, որ մարիխուանայի օգտագործման բոլոր պատժամիջոցները հակասահմանադրական են:

Վրաստանում այժմ գործող օրենքով մարիխուանա օգտագործելու համար նախատեսվում է 500 լարի տուգանք, իսկ կրկնության դեպքում` 1-6 ամիս ուղղիչ աշխատանք:

Հիշեցնենք, դեռ 2017 թվականի նոյեմբերի 30-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել մարիխուանա օգտագործելու համար քրեական պատիժը:

Որոշումից հետո մարիխուանա օգտագործելու համար միայն վարչական պատիժ էր կիրառվում: