Հայաստանը հյուրընկալել է «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցաշարը

Վեց երկրի մասնակիցները կցուցադրեն իրենց ռազմական հմտություններն ու պրոֆեսիոնալիզմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Այսօր, հուլիսի 28-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:

Հրաժեշտ զենքին. նախկին զինծառայողից «խլեցին» այն

4-րդ «Միջազգային բանակային խաղերի» շրջանակում Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս մրցաշարը:

Դրա մասնակիցներին այսօր ողջունել և հաղթանակներ է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Վստահ եմ, որ խաղերի ընթացքում մասնակիցները կցուցադրեն իրենց ռազմական հմտություններն ու պրոֆեսիոնալիզմը»,- ասաց Բալայանը:

Մրցույթը կանցկացվի Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Միջազգային մրցույթին մասնակցում  են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Международный конкурс военно-профессионального мастерства "Воин содружества" (28 июля 2018). Еревaн

Պաշտպանության փոխնախարարի դիտարկմամբ, Հայաստանն այս մրցույթի հյուրընկալությամբ վերածվում է յուրօրինակ տարածաշրջանային կենտրոնի։

Մասնակից պետությունների թիմերը ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: