Վերականգնվում է պետությանը հասցված վնասը

Տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունները 81.3 մլն դրամի վնաս են փոխհատուցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների թույլ տված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու աշխատանքները շարունակվում են։

«Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ի նախկին և ներկայիս տնօրենները 30 մլն դրամ են փոխանցել ՔԿ հաշվին

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հուլիսի 26-27-ին վերականգնվել է 25.600.000 ՀՀ դրամ: Մասնավորապես՝ «Տրանս Սիստեմ» ՍՊԸ-ի տնօրենը վարույթ իրականացնող մարմնին է ներկայացրել ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին ևս 10 մլն ՀՀ դրամ, «Ավտոտեխստուգատես ԷՄ ԷԼ» ՍՊ ընկերության տնօրինությունը՝ 2մլն ՀՀ դրամ, «Աթո» ՍՊԸ-ի տնօրենը՝ 2 մլն դրամ, «Նվարդ Ավետիսյան» ԱՁ-ն՝ 5. 200.000 դրամ, «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ն՝ 6.400.000 դրամ վճարելու մասին անդորրագրերը:

Այսպիսով՝ հուլիսի 27-ի դրությամբ՝ միայն նշված ոլորտում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից, որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարվել է 81.300.000 ՀՀ դրամ։

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: