ՀԱՊԿ–ում մեկնաբանել են Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը

Յուրի Խաչատուրովը հուլիսին մեկնել է Հայաստան` «մարտի 1–ի գործով» որպես վկա ցուցմունք տալու համար, իսկ երեկ նրան մեղադրանք են առաջադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում առայժմ պաշտոնական տեղեկություն  չունեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ներկայացրած մեղադրանքի վերաբերյալ։ Այս մասին այսօր ՌԻԱ Նովոստիին է ասել կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Նա հուլիսին մեկնել է Հայաստան` 2008թ-ի մարտի 1-2-ի գործով որպես վկա ցուցմունք տալու համար։ ՀԱՊԿ քարտուղարությունն այլ տեղեկություն չունի», — ասել է Զայնետդինովը։

Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: