Քաղաքացուց պահանջել ու ստացել է տարվա երկու ամսվա նպաստի գումարը. բացահայտումների նոր շարք

Կոտայքի սոցիալական աջակցության տարածքային գրասենյակներում Ոստիկանությունը հանցավոր մեխանիզմ է բացահայտել:
Sputnik

Կոտայքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տարբեր գրասենյակների աշխատակիցներ քաղաքացիներից ապօրինի վարձատրություն են պահանջել ու այն ստացել:

Ապշելու եք այն նյութերից, որ ներկայացնելու ենք. Սանասարյանը՝ նոր բացահայտումների մասին

Մասնավորապես, Չարենցավանի գրասենյակի աշխատակից Գայանե Կարապետյանը մի քաղաքացուց պահանջել ու ստացել է ամեն տարվա երկու ամսվա նպաստի գումարը՝ 58 հազար դրամ:

Այդ ապօրինի վարձատրությունը նա ստացել է 2008-2017 թթ, նույն կերպ՝ տարեկան 60 հազար դրամ է ստացել մեկ այլ քաղաքացուց, երկու դեպքով գումարը կազմել է 950 հազար դրամ:

Նույն մեխանիզմն է գործել Հրազդան գրասենյակի աշխատակից Հասմիկ Սարգսյանի դեպքում:

Բացահայտումների այս շարքի մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում: