«Բարեկամության կամուրջ» Հայաստանի ու Վրաստանի միջև կկառուցվի, բայց հետո

Տարածաշրջանի համար աննախադեպ հայ–վրացական «Բարեկամության կամուրջ» շինարարության նախագիծը կիրականացվի, սակայն ժամկետների մեջ չեն տեղավորվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik,  Լաուրա Սարգսյան. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը շրջանցել է նախկին կառավարության նախաձեռնած «Բարեկամության կամուրջ» հայ–վրացական նախագիծը։ Շինարարության ժամկետները պարզապես փոխվել են։

Ինչո՞ւ է հերթ գոյացել Բագրատաշենի անցակետում. ՊԵԿ–ի պարզաբանումը

Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հաստատեցին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության կից ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում։

Հայկական ու վրացական կողմերը բազմիցս նշել են, որ «Բարեկամության կամուրջը» շահագործման է հանձնվելու 2018 թվականին, իսկ շինարարությունը պետք է ավարտված լիներ 2017 թվականին։ Մի կեսը գտնվելու է Վրաստանի տարածքում, մյուսը` Հայաստանի։ Սակայն Հայաստանի շոգ գարունը ու Վրաստանի ոչ պակաս տաք ամառը խառնել են կողմերի պլանները։

Արդյունքում շինարարությունը երկարաձգվել է երկու տարով` մինչև 2020 թվականը։

«Տվյալ պահին դիզայնն է մշակվում։ Այդ աշխատանքները պետք է ավարտված լինեին մինչ 2018 թվականի հունվարը։ Բուն շինարարությունը կսկսվի հայկական ու վրացական կողմերի «Բարեկամության կամրջի» նախագծի հաստատելուց հետո», – ասացին դեպարտամենտում։

«Սահակաշվիլու Վրաստանը Փաշինյանի Հայաստանը չէ». ինչու պետք չէ համեմատել

Ընդ որում` շինարարության  համար մեկ տարի է հատկացվել, հետևաբար, կողմերը կսկսեն շահագործել այն 2020 թվականին։

Տարածաշրջանում աննախադեպ նախագիծը կարևոր է ինչպես վրացական, այնպես էլ հայկական կողմի համար` բիզնեսի զարգացման ու անցակետում սպասարկման ժամանակը կրճատելու տեսակետից։

«Բարեկամության կամուրջ» կառուցելու հարցը վերջնական հստակեցվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, այնուհետև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Թբիլիսի կատարած այցից հետո:

Բագրատաշեն-Սադախլո սահմանին գտնվող կամուրջը չափազանց հին է և սպառել է իրեն։ Վերակառուցման համար լուրջ ներդրումներ էին պետք։ Քանի որ ծախսերը մեծ էին, կողմերը որոշեցին եվրոպական չափանիշներին համապատասխան նոր կամուրջ կառուցել։

Հին կամուրջը կարելի է կարգի բերել, բայց փորձագետների կարծիքով` այն որպես այլընտրանք կծառայի խցանումների կամ տարբեր պատվիրակությունների կողմից հսկիչ-անցակետն արագ անցնելու դեպքում։

Կամրջի շինարարության ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է 2013 թվականին, իսկ վրացական կողմի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ բանակցությունները շարունակվել են մինչև 2014 թվականը։