Ո՞վ կղեկավարի Հայաստանը. պատասխանում է Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հեղափոխությունից հետո նոր ցնցումներն ավելորդ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ժառանգեց Սերժ Սարգսյանի «հագով կարված» սուպերվարչապետական համակարգը։  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, լրագրողի սուպերվարչապետության մասին նման դիտարկմանը Փաշինյանն արձագանքեց` սազո՞ւմ է։

Վարչապետը սուպե՞ր է, թե՞ պատասխանատու. ընդդիմությունն ու իշխանությունը տարակարծիք են

Վարչապետը նաև հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում է հրաժարվել Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված սուպերվարչապետության համակարգից, բայց և չհամաձայնեց, որ վարչապետի ու նախագահի լիազորությունները պետք է համարժեք լինեն։ «Պետությունը չի կարող ունենալ երկու ղեկավար»,–ասաց նա։

Հավասարության նշան պետք է դրվի խորհրդարանի, կառավարության  ու դատական համակարգի միջև։ Իսկ չորրորդ իշխանությունը` մամուլը, պետք է ուժեղացվի երկրում տեղի ունեցող գործընթացները վերահսկելու համար։

Բայց սպասվող փոփոխությունները տեղի կունենան միայն ընտրություններից հետո, քանի որ հեղափոխությունից հետո նոր ցնցումներն ավելորդ են։