Ռուսաստանը պետք է հաշվի առնի հայկական նոր իրողությունները. Տրոֆիմչուկ

Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները խորացնելու համար պետք է որոշակի շտկումներ կատարել, կարծում է քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ռուսաստանը պետք է ակտուալացնի իր մոտեցումները Հայաստանի նկատմամբ` հաշվի առնելով երկրում կատարված հասարակական–քաղաքական փոփոխությունները, Երևանում լրագրողներին ասաց «Եվրասիական գաղափարների դարբնոց» գիտական հետազոտությունների աջակցության հիմնադրամի փորձագիտական խորհրդի նախագահ, քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը։

Նախագահ Սարգսյանը բացահայտել է Հայաստանի գլխավոր հաղթաթուղթը

2018թ–ի ապրիլ–մայիսին Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, որը ներկա իշխանություններն անվանում են «թավշյա» հեղափոխություն։ Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո կառավարությունը գլխավորել է ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Հայ հասարակությունը պետք է ունենա իրեն հետաքրքրող հարցերի ստույգ պատասխանները։ Իսկ ռուսական փորձագիտական դաշտը և ոչ միայն այն, պետք է ավելի լավ պաշտպանի Հայաստանի շահերը` օգտագործելով ավելի հստակ ձևակերպումներ։

Անդրադառնալով հայ–ռուսական հարաբերությունների թեմային`  փորձագետը նշեց, որ դրանք ամուր հիմք ունեն և բավական բարձր ներուժ` հետագա զարգացման համար։ Եվրասիական  տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և ՀԱՊԿ–ին Հայաստանի անդամակցությունը արդեն ստեղծված համագործակցությունն ավելի են ամրացնում, վստահ է Տրոֆիմչուկը։

Հայաստանի մոդելը պարզ է` փոքր երկիր, բայց գլոբալ ազգ. Սարգսյանի հարցազրույցը Sputnik-ին

«Մեծ հաջողության հասնելու համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր վրա զգա ԵԱՏՄ–ին անդամակցելու դրական ազդեցությունը», – ասաց նա։

Որպես նման ազդեցության օրինակ` փորձագետը բերել է առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազումը։

Միակ բանը, որը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության վրա, սառեցված ղարաբաղյան հակամարտությունն է, ասաց փորձագետը` հավելելով, որ բանակցային գործընթացը շարունակելու համար Հայաստանին անվտանգության երաշխիքներ են պետք։

Տրոֆիմչուկը Հայաստանի մայրաքաղաք է ժամանել, որպեսզի մասնակցի «ԵԱՏՄ տարածության երիտասարդական և հումանիտար չափումը» կլոր սեղանին։

Կլոր սեղանի ընթացքում քննարկվել է Մոսկվայի և Երևանի երկխոսության տնտեսական, քաղաքական և սոցիալ–տնտեսական օրակարգը` ԵԱՏՄ զարգացման ասպեկտում։ Զրուցակիցները քննարկել և մոտեցումներ են մշակել Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդական նախաձեռնությունների հեռանկարների առաջխաղացման համար, ինչպես նաև միջտարածաշրջանային երիտասարդական ծրագրեր։