NASA-ն Մարսի վրա հսկայական «սարդեր» է գտել

Գարնանն այդ մոլորակի վրա CO2-ը հալվում է։ Այն սառույցից միանգամից վերածվում է գազի։ Պրոցեսն ուղեկցվում է ուժեղ պայթյուններով, որոնցից առաջացած մի քանի կիլոմետրանոց ճեղքերը հիշեցնում են սարդեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. ԱՄՆ-ի ազգային աստղատիեզերական գործակալությունը`NASA–ն,  հրապարակել է Մարսի հարավայից բևեռից ոչ հեռու տարածված անսովոր օբյեկտների լուսանկարներ։ Բրիտանական Sunday Express-ը հաղորդում է, որ սև կետերը նկատել է NASA-ի համակարգի մեջ մտնող  Mars Orbiter միջմոլորակային կայանը։

Էրդողանը պատրաստվում է Մարս մեկնե՞լ, թե՞ Մասկը թուրքական հաղթաթուղթ է «մարդասպանների խաղում»

Մարսի վրա սառույց կա, որի բաղկացության մեջ նաև ջուր է մտնում, բայց հիմնականում` երկօքսիդ ածխածնից է։ Երբ մոլորակի վրա գարուն է լինում (ժամանակային առումով այն չի համընկնում երկրային գարնան հետ), սառույցի շերտերը սկսում են հալվել։ CO2-ը այս դեպքում վերածվում է ոչ թե հեղուկի, այլ` միանգամից գազի։ Սառույցի շերտի տակ գազ է հավաքվում, որը մեծ պայթյուններով դուրս է գալիս՝ առաջացնելով ճեղքեր։ Դրանք ցրվում են պայթյունից մի քանի կիլոմետր շառավղով և տիեզերքից հիշեցնում են սարդի ոտքեր։ Իսկ գազը իր հետ վերցնում է Մարսի փոշին, որը «սարդերին» ներկում է մուգ գույնով։