«Պոլիէթիլենը վերածվում է...». ինչպես է բիզնես–մարզիչը նոր կյանք տալիս տոպրակներին

Հայաստանցի բիզնես–մարզիչ Նառա Չիրկինյանն ազատ ժամանակը նվիրում է ձեռագործությանը, ավելի կոնկրետ` գործելուն։
Sputnik

Նառան ձեռքի աշխատանքով է զբաղվում վեց տարեկանից։ Ինքնուս է։ Վարպետությունը նրան շատ է օգնել փոքր տարիքում. Նառան միշտ նորաձև տեսք է ունեցել, քանի որ իր համար ինքնատիպ զգեստներ, ժիլետներ, գլխարկներ ու բլուզներ է գործել։

Հմուտ վարպետն այսօր էլ է գործում, բայց արդեն ոչ թե թելերով, այլ պոլիէթիլենային տոպրակներով։

«Ընկերներս ինձ հյուր են գալիս բացառապես պոլիէթիլենային տոպրակներով», — կատակում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Բիզնես-մարզիչը նշում է, որ տաք իրերի տակ դրվող «պոլիէթիլենային-գործվածքային» տակդիրների համար կարող է մոտ 15 տոպրակ օգտագործվել։

Մանրամասները դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութում։