Թուրքմենստանի նախագահի նոր նախասիրությունը. Բերդիմուհամեդովը ռեփ է կարդում

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը «ստեղծագործական» արձակուրդի մեջ է։ Նա իր հանգիստն անցկացնում է «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում թոռան` Քերիմգուլիի հետ։
Sputnik

Թուրքմենստանի առաջնորդի բազմաթիվ տաղանդներից մեկը բանաստեղծական է։ Հանգստի ժամանակ նա գրել է «Սպորտային Թուրքմենստան» բանաստեղծությունը, իսկ թոռը` Քերիմգուլին, խոսքերի համար երաժշտություն է գրել` թարգմանելով դրանք անգլերեն։

«Սպորտ, Թուրքմենստան, չքնաղ Ավազա։ Հարթվում է Մետաքսե ճանապարհի ուղին Ամուլին մինչև Խազար։ Սպորտի զրնգուն ձայնը։ Թուրքմենստան, Ավազա` երջանկության կացարաններ», – հենց այդ խոսքերից է սկսվում Բերդիմուհամեդովի բանաստեղծությունը։

«Սպորտային Թուրքմենստան» երգը նվիրված է «Ամուլ–Խազար 2018» միջազգային ավտոռալիին, որը տեղի կունենա սեպտեմբերին, ինչպես նաև թուրքմենական սպորտի ձեռքբերումներին և բնության գեղեցկությանը։