Էրդողանն ու 18 000–ից ավելի գործազուրկները. ինչի՞ կհանգեցնի սուլթանական կառավարումը

Թուրքիան փոթորկվում է նոր ճնշումներից․ պաշտոնական լրատվամիջոցները հայտնում են թուրքական պետական կառույցներից մարդկանց գործից ազատելու նոր ալիքի մասին։ Աշխատանքից ազատվածների ընդհանուր թիվը գերազանցում է 18 ու կես հազարը, դադարեցվել է ավելի քան տասը ՀԿ-ի, երեք թերթի ու մեկ հեռուստաալիքի գործունեությունը։
Sputnik

Սեփական ընտրության արդյունքից ոգևորված` Թուրքիայի լիիրավ տիրակալ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծես որոշել է, որ այդ ընտրությունները վերջնականապես իրեն գործողությունների բացարձակ ազատություն են տվել։  Թուրքիայի իշխանությունները աշխատանքից ազատել են ավելի քան 18 հազար տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների աշխատակցի, դադարեցվել է 12 ՀԿ-ի, երեք թերթի ու մեկ հեռուստաալիքի աշխատանքը։

Թուրքիայում աշխատանքից ազատել են 18 632 պետական աշխատողի

Այս մասին նշվում է կառավարության «օրենքի ուժ ունեցող հրամանագրում», որը ներկայացնում է Anadolu-ն՝ հղում անելով Resmi Gazete պաշտոնական լրաբերին։

«Ուժի օրենք ունեցող հրամանագիրը» կառավարության որոշում է, որը Թուրքիայի տևական արտակարգ իրավիճակի պայմաններում հավանություն ստանալու համար կարիք չունի խորհրդարան ուղարկվելու։ Այն ուժի մեջ է մտնում անմիջապես կառավարության անդամների ու նախագահի ստորագրելուց ու հիշատակված լրաբերում հրապարակվելուց հետո։

Ահա որոշ թվեր, դրանք քիչ են, բայց բավականին խոսուն․ ամենաշատը գործից ազատվել են Անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները՝ գրեթե 9 հազար (ավելի ստույգ՝ 8998) մարդ։ Թուրքիայի ԶՈՒ-ի ցամաքային զորքերից հեռացվել է 3077 մարդ, ռազմածովային ուժերից՝ 1126, ՌՕՈՒ-ից՝ 1949 սպա ու կրտսեր հրամանատարային կազմի զինծառայող։ Թուրքիայի արդարադատության համակարգից հեռացվել է 1052 մարդ։

Բացի այդ, դադարեցվել են չորս նահանգապետների տեղակալների ու տեղական գործադիր իշխանությունների ղեկավարների լիազորությունները։ Աշխատանքից զրկվել են նաև 199 ակադեմիկոս։ Գործից ազատված բոլոր մարդիկ զրկվում են պետծառայողների արտոնություններից ու էլ չեն կարող աշխատել պետական կառույցներում։

Դա բարդացնում է ոչ միայն գործից ազատվածների ու նրանց ընտանիքների կյանքը, այլ նաև այն մարդկանց, որոնց ճնշումներն առաջին հայացքից շրջանցել էին։ Խոսքն այդ թվում նաև ազգային ու կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես, հայ համայնքի մասին է։ Այն հատվածի, որը չի հետևել սկանդալային Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին։

Էրդողանը` գլոբալ նոր տնտեսական ճգնաժամի պատճառ. Աջեմօղլուի տխուր կանխատեսումը

Վերջինները իրենց տեղը գտել են․սուսուփուս նստել են, ու ծպտուն չեն հանում, որ պահպանեն հանգստությունը, ունեցած արտոնությունները ու անձեռնմխելիությունը։ Ճիշտ է, կարծես այդ անձեռնմխելիությունը ժամանակավոր է, ուրեմն՝ վաղանցիկ։

Չի բացառվում, որ Էրդողանին հաջողվի անել այն, ինչի համար նա երկար ու համառորեն պայքարում է․ տրամադրել թուրք հասարակության մեծ մասին իր դեմ. ու դա կարող է շատ արագ տեղի ունենալ։ Էրդողանը դրա համար անում է ամեն բան՝ սեփական օրինակով ապացուցելով պարզ ճշմարտությունը` շատ հեշտ է սկսել ճնշումներ գործադրել, իսկ երբ զգում ես ամենաթողության համը, շատ քչերին է հաջողվում կանգ առնել։

Էրդողանին ծառայող Աթեշյանը, ինչպես նաև ցանկացած սպասավոր, բացարձակ զուրկ է առաջ նայելու ունակությունից։ XXI դարում Թուրքիայի ներկայիս ռեժիմի պես համակարգերը երկար կյանք չեն ունենում․ դրանց գործունեությունը դադարեցնելու բազում միջոցներ կան։ Դա և՛ ներքին հակազդեցությունն է, որը կարող է միավորվել և ուժեղ ու անհաշտ ընդդիմություն ստեղծել, և՛ արտաքին խաղացողներն են, որոնք ամբողջ աշխարհում իրենց համար անցանկալի իշխանությանը գահընկեց անելու մեծ փորձ ունեն ու Էրդողանի վրա «մուռ ունեն»։ Այսօր գրեթե բոլորն Էրդողանի վրա «մուռ ունեն»։

Ծպտյալ հայերին էլ կարելի է դասել այն մարդկանց շարքը, որոնց բարեկեցությունը, հանգստությունն ու նույնիսկ կյանքը մազից են կախված։ Հատկապես այն հայերի, որոնք ուզում են ազատվել «ծպտյալ» նենգ բառից։

Պանթուրքիստ Էրդողանի վերարտադրությունը. «խաչի ու կիսալուսնի» հակամարտությունը կօգնի՞ նրան

Ու հենց նրանք էլ, առաջին հերթին, կարող են զրկվել ամեն ինչից, այդ թվում՝ կյանքից, պարզապես նույնականությունը փոխելու համար։ Որպես ռասիզմի ու խտրականության օրինակ կարելի է հիշել՝ ինչպես է այնտեղի խուրալի ուլտրաազգայնական ընդդիմության պատգամավորը մի քանի տարի առաջ մեղադրեց թուրք նախագահ Աբդուլա Գյուլին, որ նրա ընտանիքը հայկական ծագում ունի։ Ժամանակակից Թուրքիայում դա ասես «սև նշան» լինի։ Ինչպես նաև քրդական, ինչպես նաև ցանկացած ոչ թուրքական ծագումը։

Թուրքիան, որը վերջերս բարձրաձայնել էր «հարևանների հետ զրո խնդիր» բանաձևը, հիմա հակառակ բան է ստացել․ անթիվ խնդիրներ բոլոր հարևանների հետ, Ադրբեջանից բացի։ Եվ ոչ միայն հարևանների, այլև ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերների ու Եվրամիության։

Իսկ մինչ այդ Էրդողանը շարունակում է իր դեմ տրամադրել տասնյակ և հարյուր հազարավոր հայրենակիցների։  Միանգամից նա ավելի քան  18 հազար թշնամի ձեռք բերեց։ Ոչ, սխալվում եմ, այդ 18 հազարը պետք է բազմապատկել 3-ի, 4–ի, հնարավոր է՝ 5-ի։ Դուրս շպրտած այդ մարդկանցից յուրաքանչյուրն ունի ընտանիք, ընկերներ, համախոհներ․ այն մարդիկ, որոնք չեն վախենում նորաթուխ սուլթանից, ու վրեժի ժամանակը վաղ թե ուշ գալու է։

Չեմ փորձում մարգարեի դեր ստանձնել, բայց համարձակվում եմ հիշեցնել, որ Քադաֆին ու Սադամը սեփական քաղաքացիներին շատ ավելի քիչ անարդարություն ու տառապանք էին պատճառել։