Կատուն փչացրեց տիրոջ եթերն ու աստղ դարձավ․ տեսանյութ

Տնային կենդանիներն էլ զուրկ չեն փառքի արժանանալու ցանկությունից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է համառ փիսոն եթեր դուրս գալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի– Sputnik. Պատմաբան ու քաղաքագետ Եժի Տարգալսկու կատուն միջամտել է իր տիրոջ` հոլանդական NTR հեռուստաալիքի հետ հարցազրույցին։

Լիսիո անունով կատուն հայտնվում է կադրում, երբ պատմաբանը խոսում է  երկրում տիրող իրավիճակի մասին։ Սկզբում նա թաթն է դնում Տարգալսկու ուսին, հետո բարձրանում է ու սկսում է քսմսվել ականջին ու գլխին։

Իսկ Տարգալսկին շարունակում է հանգիստ հարցազրույց տալ, միայն մի երկու անգամ դեմքից այն կողմ տանելով անդաստիարակ կատվի պոչը։