Փաշինյանը ցնցված է թալանչիներ ցինիզմից. քանի՞ միլիոն է արդեն վերադարձվել պետբյուջե

Վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները կոնկրետ ընտանիքի կամ կոնկրետ մարդկանց չի հետապնդում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի-Sputnik. Երկրում տեղի ունեցած աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումների արդյունքում արդեն տասնյակ միլիոնավոր դոլարներ են բյուջե վերադարձվել։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտնել է Վայոց Ձորում։

Գագիկ Ծառուկյանի թիկնապահին կալանավորեցին. ՀՔԾ–ն մանրամասներ է ներկայացնում

Այնուամենայնիվ, նա հստակ թիվ չի նշել` վախենալով ոչ ստույգ տվյալներ հայտնելուց։

Փաշինյանը վստահեցրել է, որ շուտով կամփոփվեն երկրում կոռուպցիայի դեմ պայքարի առաջին արդյունքները և տվյալները կհրապարակվեն։

Հարցին, արդյո՞ք նրան չեն ապշեցրել կոռուպցիայի ծավալները, վարչապետը պատասխանել է, որ դեռ վաղ  է խոսել այդ երևույթի իրական ծավալների մասին։ Նա հավելել է, որ նրան ցնցել են կոռուպցիոներների ցինիկությունը։

Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր ընտանիքի անդամների հետ առաջացած խնդիրների քաղաքական լուծումը գտնելու համար չի փորձել կապ հաստատել վարչապետի հետ։

Հիշեցնենք` Սարգսյանների ընտանիքի մի քանի անդամներ որպես մեղադրյալ են ներգրավված մի քանի քրեական գործերում։

«Բոլորն էլ գիտեն, որ այդպիսի բան չի լինելու։ Անիմաստ է այդ հարցով դիմել», – ընդգծել է  վարչապետը։

Հարությունյանի գործը. կարո՞ղ էր արդյոք պաշտպանության նախարարը չլսել Ռոբերտ Քոչարյանին

Ավելին` Փաշինյանը նշել է, որ իշխանությունը նպատակ չունի կոնկրետ ընտանիք կամ կոնկրետ մարդու հետապնդել։

«Մենք գնում ենք իրավապահ մարմինների ստացած ազդակների, հայտարարությունների ու օպերատիվ տվյալների հետքերով», – հայտնել է  վարչապետը։

Նա շեշտել է նաև, որ իրավապահները հանցագործությունների բացահայտման որևէ նորմա չեն կատարում։

Փաշինյանն ընդգծել է, որ իշխանության  առջև այլ խնդիր կա. երկրում պետք է օրենքը գործի, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են արդյունավետ գործել։