ԱԱԾ–ն Սերժ Սարգսյանի եղբոր գործով տեղեկություն կհայտնի համապատասխան պահին

Սերժ Սարգսյանի եղբոր տանն այս պահին խուզարկություն է անցկացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Ալեքսանդր Սարգսյանի տանը կատարվող գործողությունների մասին տեղեկություններ կհաղորդի համապատասխան պահին։ Սերժ Սարգսյանի եղբոր տան մոտ լրագրողներին ասաց ԱԱԾ վարչության պետ Միքայել Համբարձումյանը։

ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի տանը. լուսանկարներ

«Համապատասխան պահին համապատասխան տեղեկություն կփոխանցվի»,- ասաց նա։

Հարցին, թե խուզարկությամբ այս պահին որեւէ բան հայտնաբերվե՞լ է, Միքայել Համբարձումյանն ասաց, որ այս պահին չի մեկնաբանում: Նա ասաց ընդամենը, որ այս պահին Ալեքսանդր Սարգսյանի տանն իրականացվում է անհետաձգելի քննչական գործողություն:

Առայժմ հայտնի չէ նաև` Սարգսյանը տան ներսում է, թե ոչ։