Ինչպես է այրվել ադրբեջանական դիրքը Նախիջևանի սահմանում. տեսանյութ

Հայկական ստորաբաժանումները հուլիսի 1–ին հրդեհել են հակառակորդի դիրքերից մեկը։
Sputnik

Հունիսի 30–ին և հուլիսի 1–ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Նախիջևանյան ուղղության որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել։

Սրան ի պատասխան, ըստ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Հայաստանի զինված ուժերի արձակած կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: