Հրազդանի քաղաքապետը հեռացավ

Ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պաշտոնապես հրաժարական տվեց:

Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվել, որը պայքարելու է ԱԺ–ում տեղ ունենալու համար

Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին քաղաքապետի հրաժարականին:

ԶԼՄ-ների տեղեկություններով` նիստին ներկա են եղել ավագանու 15 անդամներից 11-ը:

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 25-ին: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2002 թվականից:

Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել էր իր հրաժարականի մասին։