Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀԿ համագումար անցկացնել. նպատակը հայտնի է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ ՀՀԿ համագումարի անցկացման ժամկետն արդեն հայտնի է։ Թերթը պարզել է նաև, որ համագումարին լուրջ փոփոխություններ են նախատեսվում թե՛ կուսակցության խորհրդի, թե՛ ԳՄ կազմերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հասկանալի ու բնական է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների շեմին կուսակցությունները փորձելու են ադապտացվել նոր իրողություններին, պատրաստվել ընտրություններին: Երևի թե բոլորից շատ անցած տարիներն ու ապրիլ-մայիսին կատարվածը վերագնահատելու, ինչպես նաև եզրահանգումներ կատարելու կարիք ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

Եվս մեկ պատգամավոր լքեց ՀՀԿ–ն. նա հայտարարություն է տարածել

«Այս օրերին ՀՀԿ-ում ակտիվորեն քննարկում են այն ուղիները, որոնք հնարավորություն կտան մաքրել կուսակցությունն ու հասարակության շրջանում ունեցած զրոյական վարկանիշը գոնե փոքր-ինչ կարգավորել, առավել ևս, որ անցողիկ շեմը նախատեսվում է 5 տոկոսից հասցնել 4 տոկոսի»,- նշված է հոդվածում:

Թերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀՀԿ համագումարն անցկացնել սեպտեմբերի վերջին, իսկ ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 24-27-ն ընկած ժամանակահատվածում:

Թե ինչով է պայմանավորված այդ ժամկետի ընտրությունը, թերթի աղբյուրներն առայժմ լռում են:

Սակայն մինչ այդ նախատեսվում են մի շարք կազմակերպչական աշխատանքներ, որոնք միտված են կառույցներում փոփոխություններին, ինչպես նաև հատկապես կուսակցության երիտասարդացմանը: «Փաստի» զրուցակիցը նշել է, որ համագումարին լուրջ փոփոխություններ են նախատեսվում թե՛ կուսակցության խորհրդի, թե՛ ԳՄ կազմերում: Ի մասնավորի, աշխատելու են ձերբազատվել «ծերակույտից» և օդիոզներից:

Թե որքանով այդ ամենը թույլ կտա հաղթահարել 4 տոկոսի շեմը, ցույց կտա ժամանակը: Բայց Սերժ Սարգսյանը գոնե 15 տոկոսի ակնկալիք ունի, նշել է թերթի զրուցակիցը: