Եռագույն երկինք․ ինչպես է Հայաստանի ՌՕՈւ–ն նշում իր 26-ամյակը․ տեսանյութ

Սու-25 հայկական գրոհիչները սլացան Երևանի վրայով և երկնքում թողեցին հայկական եռագույնի հետքը։
Sputnik

Հայաստանի ռազմաօդային ուժերը հունիսի 30-ին նշում են իրենց 26-ամյակը։ Հայ օդաչուներն իրենց մասնագիտական տոնը նշեցին ցուցադրական ելույթով։

Սու-25 հայկական գրոհիչները մի քանի շրջան կատարեցին Երևանի երկնքում՝ Հայաստանի դրոշի երանգներով եռագույն հետք թողնելով։ «Գրաչի» խմբի թռիչքին կարելի էր հետևել Կասկադի հարթակից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է հայկական ավիացիայի թռիչքը․ «Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխո'վ», — գրել է կառավարության ղեկավարը։