Արմեն Սարգսյանը կհանդիպի Մայք Պոմպեոյին. ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատեց

Հունիսի 29–ին կկայանա ՀՀ նախագահի և ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Մայք Պոմպեոյի հանդիպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը հաստատում է` Միացյալ Նահանգների Պետքարտուղարության ղեկավար Մայք Պոմպեոն հունիսի 29-ին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Արմեն Սարգսյանին շնորհավորել են Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 18–ից աշխատանքային այցով գտնվում է արտերկրում։ Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ` հունիսի 27-ին Արմեն Սարգսյանն այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր:

Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հայտնի պետական գործչի հիշատակին, որն իր պաշտոնավարման տարիներին հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի ու քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: