Fan Zone. ինչպես էին ուրախանում երևանցիները, երբ արգենտինացիները փլեյ–օֆֆ մտան. տեսանյութ

Արգենտինայի երկրպագուների համար երկրորդ խաղակեսը բարդ էր. 35 րոպե լարված սպասում։
Sputnik

Երևանի «Նավավար» փաբի Fan Zone–ում ֆուտբոլասերները հավաքվել էին` հարավամերիկյան ու աֆրիկական մայրցամաքների աստղերի հակամարտությունը դիտելու։

Մեսսի և ընկերների երկրպագուները ուրախության երկու ալիք ապրեցին։ Սկզբում` դիպուկ հարվածի ժամանակ, հետո էլ` Ռոխոյի հաղթական հարվածից հետո։ Հանդիպման ավարտից հինգ րոպե առաջ ֆուտբոլիստը պարգևատրեց երկրպագուներին երկար սպասելու համար։

Ռուսական ռոք, Մարադոնա և հարավամերիկյան ֆուտբոլ. ինչպես էին հայերը երկրպագում Արգենտինային

Արգենտինան փլեյ–օֆֆ դուրս եկավ։

Sputnik Fan Zone–ի հյուրը, որի հետ հավաքվածները պետք է կիսեին հույզերը, այս  անգամ ԽՍՀՄ–ի ժամանակաշրջանի Հայաստանի հավաքականի ու երևանյան «Արարատի» հարձակվող Արմեն Շահգելդյանն էր։

Ժամանակին նա առիթ է ունեցել խաղալ Դիեգո Մարադոնայի դեմ, որը նախօրեին հազիվ մահից փրկվեց  Սանկտ Պետերբուրգի մարզադաշտում։