Հրազդանի քաղաքապետը հաստատեց` հրաժարական կտա առաջիկա ավագանու նիստի ընթացքում

Լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հրավիրել է ավագանու արտահերթ նիստ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարականի իր դիմումը կներկայացնի հուլիսի 2–ին կայանալիք ավագանու արտահերթ նիստին։ Այս մասին Արամ Դանիելյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել մարզպետի հետ հանդիպումից հետո

«Լիազորություններս վաղաժամկետ դադարեցնելու համար հրավիրել եմ ավագանու արտահերթ նիստ, որը կկայանա հուլիսի 2-ին: Ավագանու անդամներին առաջարկում եմ կողմ քվեարկել իմ հրաժարականին»,-ասաց նա:

Քաղաքապետի խոսքով` ՀՀԿ–ն Հրազդանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի առաջիկա ընտրություններին։

Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանը Հրազդանի քաղաքապետ է 2002 թվականից: