Համով Հայաստան. իսկական վրացական խինկալի կարելի է ուտել նաև Երևանում

Առաջարկում ենք հյութեղ, անուշաբույր խինկալի պատրաստել դասական վրացական բաղադրատոմսով։
Sputnik

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի շրջանակում բացահայտել են վրացական ավանդական ուտեստի պատրաստման գաղտնիքները։

«Վրացական խինկալին հայտնի է ինչպես հայերի, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում», — պատմում է երևանյան հաստատություններից մեկի շեֆ խոհարար Գեորգի Մաչաիձեն։

Նա արդեն չորս ամիս է` շեֆ խոհարար է Երևանում, երկար տարիներ աշխատել է Վրաստանի տարբեր հաստատություններում։ Մաչաիձեն խինկալի պատրաստելու համար օգտագործում է ալյուր, ջուր, աղ։ Խճողակի համար օգտագործում է խոզի միս, սոխ, կանաչի, պղպեղ և աղ։

«Սկզբից պատրաստում ենք խմորը։ Այն մի քանի անգամ հունցում ենք, հետո թողնում ենք, որ խմորը հանգստանա», — ասաց Մաչաիձեն։

Այնուհետև պատրաստում ենք խճողակը։ Հնում մսաղաց չի եղել, ամեն ինչ ձեռքով են արել. միսը մանր կտրատել են, և խինկալին կոչվել է կտրատած։

Խինկալին ծնունդով Խևսուրեթիից է։ Մանրամասները դիտեք տեսանյութում։