Նոր նշանակումներ ՊՆ–ում. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել են ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալներ և բանակային կորպուսների հրամանատարներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Տիրան Խաչատրյանը նշանակվել  է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Օսիպյանն աշխատանքից ազատեց Երևանի ոստիկանապետին

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Ժիրայր Պողոսյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար, փոխարինելով նախագահի հրամանագրով այդ պաշտոնից ազատված Արարատ Մելքումյանին:

Արմեն Սարգսյանի հրամանագրով հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Անդրանիկ Փիլոյանը: