ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ի՞նչ է ակնկալում կարդալ ընթերցողը` բացելով այդ հոդվածը։ Հավատա՞լ նրան, ինչ կարդում ես, թե սրանք «ևս ծախվել են»։
40 կամ նույնիսկ 20 տարի առաջ ընթերցողներից քչերն էին այսպես մտածում։ Այժմ տեղեկատվությունը ստացվում է ամեն տեղից և ուշադրություն է պահանջում։ Իսկ դա նշանակում է` դառնում է ավելի աչք ծակող և նպատակամետ։ Ճիշտ է` ոչ միշտ է խնամքով կատարված (իսկ վատագույն դեպքում` միշտ չէ, որ բարեխիղճ է)։
Ցավոտ թեմայի մասին որոշեցին զրուցել «Ռուսկի ռեպորտյոր» պարբերականի լրագրողները։ Նրանք արդեն հանդիպումներ են ունեցել Վրաստանի և Ուզբեկստանի գործընկերների հետ, իսկ հերթական հանդիպումը անցկացրեցին Երևանում` Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։ Հանդիպումը տեղի է ունեցել ԳՄՌԿ աջակցությամբ իրենց կողմից այստեղ իրականացրած «Իրական լրագրության դպրոց» խորագիրը կրող երկօրյա դասընթացներից հետո։
Լավ հոդված գրելը միշտ չէ, որ հեշտ է։ Ինչպե՞ս անել, որպեսզի այդ աշխատանքդ ապրուստի միջոց լինի։
Չէ՞ որ նման մեկ հոդվածի կողքին տասնյակ այլ նման հոդվածներ կան, որտեղ հեղինակները գրում են այն տեղերի մասին, որտեղ չեն եղել, և այն փաստերի մասին, որոնք չեն ստուգել։ Կամ ավելի պարզ` էժանագին սենսացիաներ են փնտրում, որոնք հնարավոր կլինի զարդարել «չթոշնող»` «հրատապ», «սարսափելի» կամ «դուք կտեսնեք ԴԱ» բնութագրերով։
Մենք ձեզ սո՞ւտ, կեսսո՞ւտ, թե՞ ճշմարտություն ենք մատուցում։ Մեծամասամբ ընթերցողն այդ մասին չի մտածում։ Եվ քչերն են պատրաստ վճարել պրոֆեսիոնալ գրվածի համար։
Ինչպես նշում է ամսագրի գլխավոր խմբագիր Վիտալի Լեյբինը, Ռուսաստանում ամեն ինչ մոտավորապես ճիշտ նույն կերպ է, այդ թվում այն պատճառով, որ ոչ պրոֆեսիոնալ հոդվածներ շատ կան, որոնք կողքից մարդիկ ընկալում են որպես պրոֆեսիոնալ։ Նման տեղեկատվության հոսքն աճում է, և որակյալ աշխատանքը դրա մեջ կորում։
Եթե խոսենք տպագիր պարբերականների մասին, ապա նրանք ընդհանրապես գոյատևում են։ Եկամտի տարբեր աղբյուրներ են ստիպված փնտրում։ Թեև դա անելն այդքան էլ հեշտ չէ։ Հատկապես շրջաններում։
Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ լրագրությունը որպես մասնագիտություն կվերանա։ Եվ ի՞նչ կլինի հասարակության հետ, եթե լրագրությունը չլինի։
Այդ պատճառով հասկանալ է պետք, թե ինչպես պետք է պրոֆեսիոնալ հոդվածը տարբերվի «ալքիմիայից»։ Ստուգված փաստերը` չստուգված «շիլաշփոթից»։ Հիմնավորված փաստարկները` ինքն իր կրծքին խփելուց, ընդգծում է ամսագրի տնօրեն Դմիտրի Միխայլինը։
Ինչպե՞ս առանձնացնել որակյալ հոդվածերը։ Ինչպես դրանց համար գտնել որակի խորհրդային հնգանկյուն նշանի տարբերակը կամ ֆեյսբուքյան կապույտ թռչնակի նշանը։
Այսօր որոշ սոցցանցերում արդեն քննարկվում է հոդվածների ռեյտինգը ոչ թե լայքերով և մեկնաբանություններով, այլ պրոֆեսիոնալ հանրության արձագանքով որոշելու գաղափարը։ Թեև ինչպես գնահատես գաղափարային հակառակորդիդ թող որ որակյալ աշխատանքը, պարզ չէ։ Հենց այդ պատճառով էլ պետք է հասկանալ, որ ինքնակազմակերպումը լրագրողական «միության» ընդհանուր շահերից է բխում։ Այլապես գործն իրենց ձեռքերի մեջ կառնեն լրագրությունից չհասկացողները։
Սակայն ընթերցողի համար ի՞նչ տարբերություն։ Ակնհայտ օրինակներից մեկին ականատես եղանք վերջերս, երբ Հայաստանի իրադարձությունները մեկնաբանում էր «ով պատահի» և «ինչպես ցանկանա»։ Ընդ որում, Հայաստանն այստեղ ևս բացառություն չէ։ Ի՞նչ են այստեղ գրում և ի՞նչ գիտեն Ուկրաինայի դեպքերի մասին։
Սակայն խոշոր հարցերի հետ մեկտեղ, կան նաև մանրերը։ Մարդկանց, գործարանների, գյուղերի կամ քաղաքային թաղամասերի պատմությունները։ Եվ որտե՞ղ, եթե ոչ հենց դրանց մեջ են արտացոլվում այդ խոշոր հարցերը։ Իսկ ինչպես դրանք անաչառ կերպով մատուցել։
«Այդ պատճառով էլ մենք ուզում ենք փորձի փոխանակում իրականացնել և նման պատմություններ փնտրել։ Եվ ոչ միայն Ռուսաստանում, այլև այն երկրներում, ուր հյուր էինք։ Հայաստանի կամ Ուզբեկստանի մարդկանց մասին ճշմարիտ պատմությունները չեն կարող հետաքրքիր չլինել Ռուսաստանում կամ Լատվիայում։ Եվ հակառակը», – ասում են լրագրողները։
Ուզում ենք հավատալ դրան։