Վիգեն Սարգսյանը զրկվեց ևս մեկ պաշտոնից. հայտնի է` ով կփոխարինի նրան

Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

ՀՀԿ–ն մեծ ներկայացվածություն կունենա ԱԺ–ում. Շարմազանովը` արտահերթ ընտրությունների մասին

Որոշման նախագիծը կառավարությանն էր ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախագծի համաձայն՝ Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ Կառավարության կազմի փոփոխության արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անվանական կազմում: