«Արա, վազիր...». Sputnik Fan Zone–ը մեկնարկեց Երևանում

Sputnik Fan Zone նախագիծը ֆուտբոլասերներին առաջարկում է երևանյան փաբերից մեկում հետևել խաղերին հայտնիների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ռուսաստանում աշխարհի առաջությանը զուգահեռ Երևանում մեկնարկեց Sputnik Fan Zone նախագիծը։

«Իսկ ո՞ւմ եք Դուք երկրպագելու». Փաշինյանը պատասխանել է ԱԱ–2018-ի մասին հարցին

Մայրաքաղաքի «Նավավար» փաբում, որտեղ բացվել է Sputnik Fan Zone նախագիծը, Ռուսաստան–Սաուդյան Արաբիա խաղից մեկ ժամ առաջ համերգ տվեցին Another story Band–ի երաժիշտները, որոնք փոխանցեցին հանրահայտ «Արգենտինա–Յամայկա 5:0» խաղի «ցավը»։

Աշխարհի առաջնության առաջին օրը Sputnik Fan Zone–ի հարթակին միացել են հայտնի երաժիշտներն ու կատարողները` Արամո երգիչը, բարդ երգիչներ Դավիթ Ամալյանն  ու Էդուարդ Զորիկյանը։

Երկրպագուների տրամադրությունն ապահովում էին Sputnik Արմենիայի վերլուծաբաններ` հայտնի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանն ու կինոքննադատ Կարեն Ավետիսյանը։

Երկրպագուների մեծ մասի կարծիքով` Ռուսաստանը հաղթելու ավելի շատ հնարավորություն ունի։ Հարցման մասնակիցների մեծ մասը կանգ են առել 2:1 հաշվի վրա։ Թեև որպես ֆավորիտներ նշվել էին նաև այնպիսի տարբերակներ, ինչպիսին են «Սաուդյան Արաբիան», «Փյունիկը», «Գազովիկը», «Նեֆտյանիկը»։

Սկզբում մեկնաբան Խաչիկ Չախոյանը բարձրաձայնել է վիտորինայի հարցը. «Ո՞ր հայ ֆուտբոլիստներն են մասնակցել Աշխարհի առաջնություններում ԽՍՀՄ–ի հավաքականի կազմում»։ Ներկաները համատեղ ուժերով պատասխանեցին։

Հենոն պահանջված է. Մոսկվայում ֆուտբոլի աստղերն ինքնագրեր են բաժանում. տեսանյութ

Խաղը սկսվեց,  մարդիկ լռեցին… մինչև առաջին վտանգավոր պահը։

«Արա, արա… պահեք դրան», – որևէ մեկին անունով չէին դիմում, այլ շատ զգայուն էին տանում թիմերի հարձակումները։

«Դե, դե, դե… լավ է… դե խփի՜», – հարձակումը տապալվեց

«Գոոոոլ», «Այոոո», «կեցցեեես», «ասում էի չէ, «Գազովիկը» խաղում է», «Ահա և Գազինսկին հարվածեց», – ռուսաստանցիների արդյունավետ հարձակումից հետո ֆուտբոլասերները թնդում էին։

Հետզհետե սկսեցին դժգոհել հեռուստացույցի մեկնաբանից, նա «ինչ–որ բան սխալ է մեկնաբանում»։

«Երկրորդը, երկրորդը, էէէէէ…. ոոոոոոոչ», –հերթական հարձակումը արդյունք չտվեց։

Մինչդեռ սկսեցին կենացներ հնչել, «մինչև վերջ», «հանդիպման համար»…

Երբ խաղը  փոքր–ինչ հանդարտվեց, սկսեցին կյանքի, աշխարհի հիմնադրման և, իհարկե, քաղաքականության մասին խոսակցություններ հնչել…

Հիշեցնենք` առաջիկա մեկ ամսվա ընթացքում համատեղ դիտումների ընթացքում ֆուտբոլային և դրան առնչվող թեմաներով վիկտորինաներ են անցկացվելու։

Հաղթողները կստանան Sputnik Fan Zone տարբերանշաններով հուշանվերներ`շապիկներ, գլխարկներ, բաժակներ։ Fan Zone –ում համատեղ սպորտային ապրումների լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվելու են Sputnik Արմենիայի կայքում։

«Նավավար» փաբը գտնվում է Երևանում` Արամի 42/1 հասցեում։ Տեղերը սահմանափակ են։ Սեղան ամրագրելու համար զանգահարեք 041 04 42 01 հեռախոսահամարով։