Նախարարի կեսգիշերային հանդիպումները. Շիրակի համալսարանի հակամարտության հետքերով

Եթե յուրաքնչյուրը կամք դրսևորի՝ լուծում կգտնվի. նախարարությունն չպետք է օրենքից դուրս միջամտություն ունենա բուհերի աշխատանքին, կարծում է Արայիկ Հարությունյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Չնայած ուշ ժամին՝ հունիսի 13-ին երեկոյան բավական մարդաշատ էր Գյումրու «Շիրակ» համալսարանի շրջակայքը: Ժամը 20․00-ին բուհ այցելած ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու ակնկալիքով բուհում էին պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողները: Ավելին` նախարարի հետ իրենց խնդիրները քննարկելու էին եկել նաև Երևանի պետական կոսներվարտորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին ու ներկա մի քանի աշխատակից:

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը հրաժարական է տվել

Ստեղծված լարված իրավիճակը մեղմելու նպատակով ՀՀ ԿԳ նախարարը հանդիպեց կողմ և դեմ բոլոր խմբերի հետ՝ առանձին-առանձին: Հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ճամանակ նախարարը նշեց, որ ինքը Գյումրի է եկել որպես միջնորդ՝ քանի որ պաշտոնապես իրավունք չունի միջամտել բուհի ներքին խնդիրներին: «Յուրաքանչյուրը փորձում է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կուտակվել են տարիների ընթացքում՝ դա անում է սուր կերպով, և հակամարտությունն ավելի է սրվում: Հիմա ԿԳ նախարարությունը փորձում է միջնորդի դեր կատարել: Ուսանողների դեպքում հնարավոր եղավ ստեղծել մի ֆորմատ, որի ընթացքում ուսանողները կքննարկեն առկա խնդիրները և կփորձեն երկխոսության ավելի լավ միջավայր ստեղծել: Ես կարծում եմ՝ ելքն այն է, որ մարդիկ նստեն սեղանի շուրջ և միմյանց հետ քննարկեն հարցերը: Եթե յուրաքնչյուրը կամք դրսևորվի՝ լուծում կգտնվի »,-նշեց նախարարը:

Անդրադառնալով աշխատանքից ազատված դասախոսների աշխատանքի վերականգնման խնդրին՝ նախարարը փաստեց, որ նախարարությունն այս պարագայում չպետք է օրենքից դուրս միջամտություն ունենա բուհերի աշխատանքին: «ԿԳ նախարարությունը կարող է իր դիրքորոշումը հայտնել այս հարցում կամ ասել՝ինքն ինչ կաներ այս իրավիճակում, բուհերն իրենք պետք է առավելագույնն անեն որպեսզի հասնեն լուծումների: Ես իրենց աշխատանքի վերակագնման դիտարկումն արել եմ, բայց բուհերն իրենք պետք է որոշումը կայացնեն՝ կա ինչպես նման, այնպես էլ դատական գործընթացքով աշխատանքի վերականգնման հնարավորություն, հիմա պետք է միջինացնենք այս դիրքորոշումները և դրա շրջանակում փորձենք լուծումներ գտնել»,-նշեց նախարարը: Խոսելով բուհի հոգաբարձուների նոր խորհրդի ձևավորման և բուհի նոր ռեկտորի ընտրության մասին, նախարարը փաստեց, որ պետք է ընդհանուր լուծում գտնել: «Իշխանություններն ունեն որոշակի լիազորություններ՝ որոշումներ պարտադրելու համար, բայց իմ ցանկությունն է, որ մենք հասնենք մի լուծման, որըն ընդունելի կլինի բոլորի համար»:

Նորանշանակ նախարարն էլ ուղիղ եթեր մտավ. «Ունենալու ենք շատ լավ կրթական ոլորտ, դուխով»

Հիշեցնենք՝ «Շիրակ» համալսարանում արդեն երկար ժամանակ է լարված իրավիճակ է: Ամեն ինչ իրար խառնվեց, երբ համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի և դասախոսական կազմի հարաբերությունները սրվեցին՝ համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին նախկին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու նախկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակի հրապարակումից ժամեր անց փիլիսոփայության ամբիոնի վարիչի Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին ռեկտորն աշխատանքից ազատել էր: Ի պաշտպանություն ամբիոնի վարիչի, համալսարանի մի քանի ֆակուլտետի ուսանողներ դասադուլ սկսեցին, ամիսների անց աշխատանքից հեռացվեց նաև բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը: ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո մայիսի 15-ին ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական տվեց, իսկ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը: Լարվածությունը չսրելու նպատակով նախարարը խնդրեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին դիտարկել բուհի աշխատանքից ազատված դ
ասախոսների աշխատանքի վերականգնման հարցը, սակայն այս ընթացքում դասախոսներն աշխատանքային գործունեությունը չվերականգնվեց՝ բուհում իրավիճակը թողնելով սրված:

Շիրակի պետական համալսարանում ուսանողները պահանջում են վերադարձնել հեռացված դասախոսներին

Համալսարանում ոչ միայն դասախոսականն կազմն է երկու մասի բաժանվել, այլ նաև ուսանողական: Մի մասը միացել է այսպես կոչված «հեղափոխական» խմբին՝ պահանջելով վերականգնել ազատված դասախոսների իրավունքերը, մինչդեռ դասախոսների մի զգալի բանակ էլ կանգնած է նախկին ռեկտորի կողքին: Նրանք պնդում են, որ ի վերջո, բուհում չարաշահումներ չեն եղել, այլ աշխատանքներ են տարվել՝ ձևավորելու բարեկիրթ և մտավորականին վայել բարոյահոգեբանական մթնոլորտ, ինչը ոմանց շահերից չի բխում: Մինչդեռ Շիրակի մարզի դատախազությունից մայիսի 11-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին են ուղարկվել Շիրակի պետական համալսարանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները և դրանց կից տեսանյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության մասին տվյալների առկայությունն ուսումնասիրելու և ՀՀ քրեական դատավարություն օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու վերաբերյալ գրավոր ցուցումով: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են բուհի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լի
ազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: