ԱԱԾ-ն մտավ Երևանի քաղաքապետարան

Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Ազգային անվտանգություն ծառայությունն այս պահին հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը` նշելով,որ առաջիկայում ԱԱԾ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։

Հիմնադրամ փակելով հետքերը դժվար է մաքրել. կրթության և գիտության նախարար

Լրատվամիջոցները հայտնում են, որ ծառայության աշխատակիցները մուտք են գործել Երևանի քաղաքապետարան և առգրավվել «Երևան» հիմնադրամի բոլոր փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ ՀՀ Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երևան» հիմնադրամը լուծարելու հարցը:

Արայիկ Հարությունյանը և ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ավելի վաղ դատի էին տվել հիմնադրամին՝ նշելով, որ այնտեղ կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ:

«Երևան» հիմնադրամը պետական գրանցում է ստացել 2007 թվականին, հոգաբարձուների խորհրդի նախագահն է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խորհրդի կազմում են նաև քաղաքապետի տեղակալները, խորհրդականը, աշխատակազմի քարտուղարը, քաղաքապետարանի տարբեր վարչությունների պետեր, ինչպես նաև ավագանու անդամներ: