Երևանի ֆուտբոլասերների համար open-air հարթակ բացվեց

«Ֆուտբոլասերների ռուսական տան» բացման հանդիսավոր արարողությունը կայացավ Հայաստանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում» (ԳՄՌԿ)։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայաստանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը» (ԳՄՌԿ) Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ  «ֆուտբոլասերների տան» կվերածվի, լրագրողներին ասաց Հայաստանում ԳՄՌԿ տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։

«Ֆուտբոլասերների ռուսական տուն» նախագիծը կգործարկվի բոլոր երկրներում, որտեղ «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն» է գործում, հավելեց նա։

Գայ Ռիչին Աշխարհի առաջնության մասին մինի–ֆիլմ է նկարահանել

«Այստեղ կցուցադրվեն ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի հեռարձակումները։ Կենտրոնի բակում երկրպագուների համար ֆան գոտի է ստեղծվելու։ Կցուցադրվեց առանցքային և այն խաղերը, որոնցում մասնակցում է Ռուսաստանի հավաքականը», – նշեց Ռիբինսկին։

ԳՄՌԿ տնօրենի խոսքով` տարիքային սահմանափակումներ չկան,  open-air հարթակում ֆուտբոլի երկրպագուները կկարողանան դիտել իրենց հետաքրքրող խաղերը մեծ էկրանի վրա։ Ռիբինսկին ավելացրեց, որ ֆան գոտին կկարողանա մոտ 40 մարդ ընդունել։

«Ֆուտբոլասերների ռուսական տան» բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության անդամները։

1 / 2
«Ֆուտբոլասերների ռուսական տան» բացման արարողությունը ԳՄՌԿ–ում
2 / 2
ԳՄՌԿ տնօրեն Սերգեյ Ռիբինսկին և փոխտնօրեն Ացամազ Բիչենովը

2018 թվականիֆուտբոլիաշխարհիառաջնություննանցկացվելուէհունիսի 14-իցհուլիսի 15-ըՌուսաստանում, մրցաշարերնանցկացվելուեն 11 քաղաքի 12 մարզադաշտերում։

ԽաղերնանցկացվելուենՄոսկվայում, ՍանկտՊետերբուրգում, Կազանում, Սոչիում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Սարանսկում, ԴոնիՌոստովում, Վոլգոգրադում։Բացմանխաղըտեղիկունենահունիսի 14-ին`Մոսկվայի«Լուժնիկի» մարզադաշտում։Առաջնությանեզրափակիչխաղընույնպեսկանցկացվի «Լուժնիկի» մարզադաշտումհուլիսի 15-ին։