Հրավառությունները` մինչև 23։00. Օսիպյանը հանձնարարություն տվեց

ՀՀ ոստիկանապետն այսօր ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպմանը մի շարք հանձնարարականներ է տվել` կապված հրավառության, կողոպուտների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայաստանում ժամը 23:00-ից հետո որևէ հրավառություն այլևս պետք է տեղի չունենա։ Այս մասին ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպմանը նման հրահանգ է տվել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։

«Լուծեք էդ հարցերը, թե չէ ես կլուծեմ». Փաշինյան

Հանդիպման մասին ՀՀ ոստիկանության տարածած պաշտոնական հայտարարության համաձայն` Օսիպյանը նաև հանձնարարել է հանդիպումներ ունենալ հրագործական սարքերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ռեստորանների, զվարճանքի կենտրոնների տնօրինությունների հետ:

Օսիպյանն հանձնարարել է նաև հսկողություն սահմանել գունավոր մետաղներ ու պահեստամասեր ընդունող կետերի նկատմամբ, քանի որ վերջին շրջանում ավելացել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը։

Նշենք, որ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր լուծել այս հարցը։ Նա հստակ խնդիր էր դրել իրավապահների առաջ. «Չլինի օրենքի կանոնները խախտող հրավառություն, վերջ: Դուք լուծեք էդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»: