Դերիպասկայի հայկական գործարանը պայքարում է ԱՄՆ շուկայի համար. Վաշինգտոնը դժգոհ է

Նրբաթիթեղին բաժին է ընկնում Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների 70% –ը։ «Ռուսալ Արմենալի» համար ամերիկյան շուկայում դժվարություններ են առաջացել, սակայն դրանք փոխհատուցվում են Եվրամիություն կատարվող մատակարարումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. ԱՄՆ–ի առևտրային սահմանափակումներն ազդել են Հայաստանից ալյումինե նրբաթիթեղի արտահանման վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման ներդրումների նախարարության ճյուղային տնտեսության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը։

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրացումը լավ բան չի խոստանում Հայաստանի տնտեսության համար

Հայաստանից ԱՄՆ արտահանման 70%–ը կազմում է «Ռուսալ Արմենալ» գործարանի արտադրած ալյումինե նրբաթիթեղը։ 2017 թվականին նրբաթիթեղի արտահանումը Միյացյալ նահանգներ կազմել է մոտ 47,2 միլիոն դոլար։ Գործարանի 100%–ոց սեփականատերը «Ռուսալ» կորպորացիան է։ Դրա ամենախոշոր բաժնետերը En+ հոլդինգն է, որում ամենախոշոր բաժնետերը Օլեգ Դերիպասկան է։

Հիշեցնենք` մայիսի վերջին Դերիպասկան դուրս է եկել «Ռուսալի» տնօրենների խորհրդից, ու հիմա ընկերությունում նրա բաժինը 50%–ից պակաս է։

«Հիմա «Ռուսալ Արմենալը»  բանակցություններ է վարում ամերիկյան կողմի հետ` ԱՄՆ մատակարարումը չդադարեցնելու շուրջ։ Նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օգնել երկխոսության հարցում։ Հուսով եմ` դա մեզ կհաջողվի», – նշեց Եգանյանը։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2018 թվականի ապրիլին նրբաթիթեղի արտահանումը կրճատվել է։ Հունվար–մարտին այն կազմել է ամսական 2,8 – 3 հազար տոննա, իսկ ապրիլին` 2 հազար տոննայից պակաս է եղել։

Եվրոպան սկսում է պաշտպանվել Ամերիկայից. «անհնազանդության» շղթայական ռեակցիա

Այնուամենայնիվ` հունվար–ապրիլ ամիսներին նրբաթիթեղի արտահանումը գրեթե 10%–ով աճել է։ Մեծ մասամբ այն պատճառով, որ Եվրամիությունում հաճույքով դա գնում են. 2017 թվականին Գերմանիան 29 միլիոն դոլարի նրբաթիթեղ է գնել, Լեհաստանը` 7,2 միլիոնի, Նիդեռլանդները` 5,4 միլիոնի, Իտալիան` 2 միլիոնի, Ֆրանսիան ու Ավստրիան` մեկուկեսական միլիոնի։ 2018 թվականին ձեռնակրությունն ընդլայնել է արտահանումը ԵՄ` ամերիկյան շուկայում առաջացած դժվարությունները փոխհատուցելու համար։