Հայկական երգ ՄԱԿ–ի գլխավոր գրասենյակում` Զառայի կատարմամբ

Հայտնի ռուսաստանցի երգչուհի, 2018 թ.–ի ֆուտբոլի ԱԱ դեսպան Զառան Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հայերեն երգ է կատարել ՄԱԿ–ի գլխավոր գրասենյակում։
Sputnik

ՄԱԿ–ի նորությունների ծառայության պաշտոնական էջում, հունիսի 2-ին, հրապարակվել էր երգչուհի Զառայի հայերեն երգի կատարման մի հատված։

«Նա ելույթ է ունեցել ՄԱԿ–ում Ռուսաստանի առաքելության կազմակերպած ֆուտբոլի առաջնության շնորհանդեսին։ Ունկնդիրների թվում էր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան», – այս մակագրությամբ են տեսանյութը հրապարակել կայքը համակարգողները։

Ծագումով քուրդ Զառան տարբեր բեմերում հաճախ է կատարում «Դլե յաման» երգը։ Այդ թվում НТВ հեռուստաալիքի և Sputnik միջազգային գործակալության կազմակերպած «Ты супер!» նախագծում։ Այն ժամանակ նա սատարում էր Հայաստանի մասնակից Անգելինա Պապիկյանին։

«2009 թվականին «Երկու աստղ» ("Две звезды") ծրագրի շրջանակներում Զառան ու թատրոնի և կինոյի ռուս դերասան Դմիտրի Պևցովը «Դլե Յաման» և «Ախ, տի ստեպ շիրոկայա» երգերից ռեմիքս էին ստեղծել»։

Այդ կատարումը շատերին դուր եկավ։