Հայոց բանակում գումարի դիմաց ծառայությունից խուսափելը պետք է բացառել. Տոնոյան

Министр обороны Армении Давид Тоноян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Օրենքը 2003 թվականից գործում է նրանց համար, ովքեր լքել են երկիրն և ուզում են վերադառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Պետք է բացառել գումարի դիմաց բանակում ծառայությունից խուսափելու հնարավորությունը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նրա խոսքով` ներկայիս օրենքը (2003 թվականից գործող), որի համաձայն ծառայություն չանցածները կարող են վերադառնալ Հայաստան և, որոշակի գումարի դիմաց չծառայել, դեռ գործում է։ Սակայն ինչ-որ պահի այն պետք է դադարեցնել։

Министр обороны Армении Давид Тоноян встретился с журналистами после заседания правительства (1 июня 2018). Еревaн
Բանակը քաղաքականությունից դուրս կլինի. ՀՀ պաշտպանության նախարար

Միևնույն ժամանակ, նրանք, ովքեր կցանկանան ծառայելու համար վերադառնալ, կկարողանան օդանավակայանում հայտնել իրենց վերադարձի նպատակը, համապատասխան երաշխիքներ ներկայացնել, ներկայանալ զինկոմիսարիատ և ազատվել քրեական հետապնդումից։

Հիշեցնենք` «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը գործում է 2003 թվականից։ Արտերկիր մեկնած և մինչև 27 տարեկանը ծառայության համար երկիր չվերադարձած քաղաքացիները, պետք է 200 հազարական դրամ վճարեն յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար (3.6 մլն դրամ, կամ մոտ 7.5 հազար դոլար – խմբ.)։ Օրենքում կատարած փոփոխությունների համաձայն` բանակում չծառայած քաղաքացիները կկարողանան Հայաստան վերադառնալ մինչև 2019 թվականի վերջը։