Հայաստանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի արցախյան հարցը

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել արցախյան թեմային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 4-ին կայցելի Մոսկվա, որտեղ բանակցություններ կանցկացնի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արտեմ Կոժինը։

Արցախյան բանակցությունները «թափահարվում» են. ի՞նչ քայլեր կանի Բաքուն

Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների ընթացքում ենթադրվում է համագործակցության հարցերի լայն շրջանակ մայիսի 14-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման համատեքստում, ասել է Կոժինը։

«Տեղի կունենա կարծիքների փոխանակում ղարաբաղյան կարգավորման թեմայի շուրջ, որում ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ակտիվ միջնորդական դեր է խաղում», — ասել է նա։

Նրա խոսքով` հատուկ ուշադրություն կդարձվի միջազգային թեմաներին, այդ թվում` ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացներին։