Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է Արտակ Դավթյանի արհեստավարժության մասին լուրերը

Պաշտպանության նախարարը ԳՇ պետի արհեստավարժությունը դիտարկում է 10-ամյա փորձի տեսանկյունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանի պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ դնելու մասին լուրերը։

1–ինն անհասկանալի է, 2–դը՝ սխալ․ ՊՆ նախկին փոխնախարարները` Փաշինյանի նշանակումների մասին

Այս նշանակումը զինվորական ու քաղաքացիական որոշակի շրջանակներում բացասաբար է ընկալվել։ Մեկնաբանվում է, որ ԶՈՒ ամենապատասխանատու պաշտոններից մեկը վստահվել է ոչ պատրաստված, ոչ արհեստավարժ զինվորականի։

Տոնոյանը չի համաձայնել այս տեսակետի հետ։

«Եթե 10 տարի Գլխավոր շտաբում աշխատելը գնահատվում է անպատրաստ, ես ասելիք չունեմ»,– ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք, գեներալ-մայոր Արտակ դավթյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է նշանակվել 2018–ի մայիսի 24-ին։