Ինչպես է դիակը հայտնվել Հրազդանի կիրճում. տեսանյութ

Ընկերների զվարճանքն ավարտվել է մահով. ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Հրազդանի կիրճում հայտնաբերված դիակի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Հրազդանի կիրճում հայտնաբերված երիտասարդը մահացել է «Սփայս» տեսակի թմրանյութ օգտագործելուց հետո։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը և մանրամասներ ներկայացնում մեկ ամիս առաջ` ապրիլի 26-ին, Հրազդանի կիրճում հայտնաբերված դիակի վերաբերյալ։

Ավտովթար Երևան–Գյումրի ճանապարհին. մեքենայում բժիշկներ են եղել

Նշենք, որ ապրիլի 26-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։ Պարզվել էր, որ մահացածը Նոր Խարբեդի բնակիչ 29-ամյա Արտյոմ Հովհաննիսյանն է։ Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանները պարզել են, որ ապրիլի 25-ին նա հանդիպել է ընկերների` գյումրեցի 27-ամյա Ռուբեն Շուխյանի և Արարատի մարզի գյուղերի մեկ բնակիչ 29- ամյա Վարազդատ Մելքոնյանի հետ։ Նրանք բերման են ենթարկվել և խոստովանել, որ ընկերներն օգտագործել են նախապես ձեռք բերված «Սփայս» տեսակի թմրամիջոց։

Արտյոմ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ու մահացել։ Ընկերները նրա դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ ու հեռացել։

Քննությունը շարունակվում է։