ԱԱԾ-ն խոստացավ կոռուպցիոներների անուններ հրապարակել առաջիկայում

Директор Службы национальной безопасности Артур Ванецян на заседании правительства Армении (11 мая 2018). Еревaн
Արթուր Վանեցյանը հայտնեց, որ կոռուպցիոն շղթայի գործում կան բերման ենթարկվածներ, որոնց անուններն առաջիկայում կհրապարակվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 23-ից ակտիվ աշխատանքներ է սկսել կոռուպցիայով հարստացած պաշտոնյաների բացահայտումների ուղղությամբ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Сейран Сароян. Заседание Национального собрания РА, 08.02.2017
«Դու տես` խեղճ Նիկոլին ինչ օրը կգցեն... հլա համբերա». Սեյրան Սարոյան

«Նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: Կան հրավիրված, բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի», ասաց Վանեցյանը` հավելելով, որ աշխատանքը կիրականացվի պրոֆեսիոնալ մակարդակով:

ԱԱԾ տնօրենը հերքեց մամուլում տարածված լուրերն այն մասին, որ քննչական գործողությունների շրջանակում ներառվել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Տարոն Մարգարյանի կամ այլ անձի նկատմամբ նպատակային նյութեր են նախապատրաստվում: Մենք նպատակային նյութեր ոչ մեկի նկատմամբ չենք նախապատրաստում: Կատարում ենք մեր աշխատանքը, և եթե աշխատանքի ընթացքում հայտնի են դառնում տվյալներ, որոնք վկայում են այս կամ այն անձի անօրինական գործունեության մասին, կատարում եք օրենքով վերապահված գործառույթները»,-ասաց Վանեցյանը:

Совещание нового правительства Армении во главе с премьер-министром Николом Пашиняном (13 мая 2018). Еревaн
Նոր կառավարությանը «ավգյան ախոռների» մաքրողի դերն է բաժին է ընկել. Սարգսյան

Հիշեցնենք` մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ կոռուպցիոն շղթաների բացահայտման մասին քրեական գործեր են հարուցվել: Նա խոստացել էր, որ քննության ավարտին ապօրինի հարստացած մարդիկ պետք է վերադարձնեն գումարները պետական բյուջե:

Նրա խոսքով` քրեական գործում ներգրավվել են մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ: Վանեցյանն ասել էր, որ 350 մարդ տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված կազմակերպություններ կան, որոնք իրականացնում է տնեսական գործունեություն և հարկեր չեն վճարում: Ի դեպ, այդ մարդիկ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացիներ են, որոնցից անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել տարբեր կազմակերպություններ: