ԵԽԽՎ զեկուցողներին հետաքրքրել են Հայաստանի ներքաղաքական փոփոխությունները

Հայաստան այցելած փաստահավաք խմբի անդամներն այսօր քաղաքական հարցերի շուրջ քննարկումներ են ունեցել ԱԺ պատգամավորների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Հայաստանում փաստահավաք առաքելությամբ գտնվող ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինան և Ջուզեպպե Գալատին այսօր այցելել են ՀՀ ԱԺ։ Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Բաքուն վիրավորվել է Փաշինյանից ու Արցախից. մոռացել է` ինչպես ավարտվեց 90-ականի վիրավորանքը

Նրանք առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի վերջին քաղաքական զարգացումներին, բարեփոխումների իրականացման ընթացքին, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի:

Քննարկվել են նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը, նոր կառավարության ծրագրի առաջնահերթություններին վերաբերող հարցեր: