Պրանկերները Փաշինյանի անունից չար կատակ են խաղացել Բրիտանիայի արտգործնախարարի գլխին

Կատակի հեղինակները ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կես ժամ շփվել են Ջոնսոնի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ռուս  Վովանն ու Լեքսուսը (Վլադիմիր Կուզնեցով ու Ալեքսեյ Ստոլյարով) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին։ Այս մասին հայտնում է The Guardian–ը։ Պարբերականը նկարագրում է պրանկերների ու Ջոնսոնի զրույցի սղագրության մի մասը։

Պրանկերներ

—  Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ եմ հանդիպելու։ Պետք է լավ զինված լինեմ։ Հուսով եմ` ինձ «Նովիչոկով» չի թունավորի։

Ադրբեջանական հաքերները հարձակվել են Հայաստանի պետական մարմինների կայքերի վրա

Ջոնսոն (ծիծաղում է)

— Շատ կարևոր է նոր սառը պատերազմ չսկսել։ Ես դա չեմ ուզում։ Մեծ Բրիտանիայում ոչ ոք չի ուզում։ Անձամբ ես կարծում եմ, որ Ռուսաստանը սարսափելի սխալ է գործել` «Նովիչոկով» Սերգեյ ու Յուլյա Սկրիպալին սպանելու փորձ անելով։ Նրանց գործողությունները, որպես կանոն, բավականին քայքայիչ բնույթ են կրում։ Դա վնասում է Ռուսաստանին։ Ես կուզեի Պուտինին հասկացնեի, որ մենք սառը պատերազմ չենք ուզում, մենք ուզում ենք Ռուսաստանի գործողություններում դրական առաջխաղացումներ տեսնել։

Պրանկերներ

— Այո, համաձայն եմ ձեզ հետ։ Ինչպես գիտեք, ես հենց նոր նրա հետ հեռախոսազրույց ունեցա։ Դուք նրան, երևի, ավելի լավ եք ճանաչում։ Ի՞նչ է կարելի նրանից սպասել։ Ինչպե՞ս

Ջոնսոն

— Կարծում եմ` միակ բանը, որը ռուսներն ընդունում են, դա վճռականությունն ու ամրությունն է։ Այդ պատճառով պետք է հստակորեն ներկայացնեք իրեն ձեր հավակնությունները և Հայաստանի ձեր տեսլականը։ Բայց պետք է ընդգծեք, որ դա նրա շահերին չի սպառում ու որ նա վրդովվելու համար հիմքեր չունի։

Պրանկերներ

— Դուք համոզվա՞ծ եք, որ հենց Պուտինն է հրամայել թունավորել Սկրիպալին։ Շատ մութ պատմություն է։

Ջոնսոն

— Համոզված եմ դրանում։

Պրանկերներ

— Կարծում եմ` դա նրա շահերից չի բխում։

Ջոնսոն

— Մենք լիովին համոզված ենք, գրեթե 100%–ով։

Պրանկերներ

— Պուտինն ասաց ինձ, որ Քսենյա Սոբչակը վերջերս Լոնդոն է այցելել ու հանդիպել պարոն Կորբինի մարդկանց (Լեյբորիստական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը – խմբ.) հետ է` նրանց Կրեմլից գումար փոխանցելու համար։ Չգիտեմ` Պուտինը բլեֆ էր անում, թե ոչ, երբ ասում էր ինձ այդ մասին, սակայն նա համոզված է, որ Դուք ու Ձեր հատուկ ծառայությունները պետք է տեղյակ լինեն դրա մասին։ Սոչիում փորձեմ նրանից որոշ մանրամասներ իմանալ, եթե նրա տրամադրությունը լավ լինի, դրանից հետո կարող եմ կապվել ձեր հետ ու հայտնել այդ տեղեկությունները։

Ջոնսոն

— Ես կպարզեմ դա։ Բավականին հետաքրքիր տեղեկություն է։ Համոզված եմ` մեր հատուկ ծառայությունները դա հաշվի կառնեն ու կկարողանան համապատասխան եզրակացություններ անել։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր տեղեկությունների համար։

Պրակներներ

— Վերջերս շփվել եմ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Նա հանդիպում անցկացրեց Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ։ Հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Նա ընկավ։ Այնպիսի տպավորություն էր, որ դա թույն է, որ նրան թունավորել են։ Նա իր հետ հատուկ հակաթույն ուներ։ Նա միշտ հակաթույնն իր մոտ է պահում։ Լսե՞լ եք հակախումար հակաթույնի մասին։

Ջոնսոն

— Ոչ։

Պրանկերներ

— Հ–Ա–Կ–Ա–Խ–Ու–Մ–Ա–Ր

Ջոնսոն

— Հ–Ա–Կ–Ա–Խ–Ու–Մ–Ա–Ր

Պրանկերներ

— Նա մշտապես օգտագործում է դա։ Օգտակար է։ Հուսով եմ` հանդիպման ժամանակ կկարողանաք գնահատել դա։ Այն ձեզ էլ կարող է հետաքրքրել։ Խորհուրդ եմ տալիս։ Ալլո։

Ավելի ուշ պրանկերները խոստովանել են, որ կարճ ժամանակվա ընթացքում են զանգին պատրաստվել և Ջոնսոնի հետ կապվել են նրա տեղակալի միջոցով։ Պրանկեր Լեքսուսը նշել է, որ Ջոնսոնը խելացի դիվանագետ է ու մտավորական։