Էրդողանի դեմ մահափորձ են պատրաստվում իրականացնել. ԶԼՄ

Բալկաններում սպասվող մահափորձի մասին լուրերը չեն վախեցրել Ռեջեփ Էրդողանին, նա չի հետաձգել իր այցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Թուրքական հետախուզությունը ստուգում է ինֆորմացիան Բալկաններում Թուրքիայի առաջնորդի դեմ սպասվող մահափորձի մասին: Այս մասին տեղեկացնում է TRT հեռուստաալիքը:

«Էրդողանը գնալու է, դուք դատվելու եք»․ Փայլանը՝ դատավորներին

«Լուրեր են պտտվում, որ Բալկանյան թերակղզի Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելության ժամանակ նրա դեմ հնարավոր է մահափորձ իրականացվի»,- հետախուզական ծառայություններին հաղոդել են Մակեդոնիայի մայրաքաղաքում ապրող թուրքերը:

Այդ մասին տեղեկացրել է նաև Արևմուտքի հետախուզական ծառայությունը: «Թուրքական ծագման մարդկանց մի խումբ Էրդողանի դեմ մահափորձ է նախապատրաստում»,- հայտարարել են արևմտյան հետախուզական ընկերությունները:

Չնայած ստացված լուրերի՝ Ռեջեփ Էրդողանը չի հետաձգում նախատեսված այցը Բալկաններ: