Դավիթ Յանը արհեստական բանականությամբ «Իվա» կստեղծի

Yva-ն միանում է կորպորատիվ փոստին, մեսենջերներին, աշխատակիցների շրջանում հարցում է անցկացնում ու վերլուծում է տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ABBYY IT–ընկերության հիմնադիր Դավիթ Յանը նախատեսում է ստեղծել Yva անունով բիզնեսի արդյունավետության կառավարման համակարգ, որը հիմնված է արհեստական բանականության վրա։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։

Ինչպես հասցնել ամեն ինչ. գյումրեցի ուսանողը ստարտափ է բացել և ռոբոտատեխնիկա է սովորեցնում

Յանը հույս ունի, որ խելացի կորպորատիվ վերլուծաբանությունը թռիչքային զարգացում կունենա։ Մինչև 2023 թվականը աշխարհում դրա ծավալը 20 միլիարդ դոլարի կարող է հասնել։ Փորձագետները համաձայն են, որ ընկերությունները գնալով ավելի շատ են ներքին գործընթացները վստահելու ներյրոցանցերին։

Այդ մշակումը հիմնվելու է Յանի այլ ընկերության` Findo–ի վրա, որը նույնանուն որոնողական համակարգ է զարգացնում, իսկ ABBYY Ռուսաստանում ու ԱՊՀ–ում թույլտվության դեստրիբյուտորն է։

Yva–ն բիզնեսի արդյունավետության կառավարման ու աշխատակիցների ներգրավվածության բարձրացման համակարգ է, որը հիմված է արհեստական բանականության (artificial intelligence, AI) վրա։ Նախագիծը նախնական մեկնարկել է ԱՄՆ–ում ու շուտով կգործի նաև Ռուսաստանում, դրա կոմերցիոն մեկնարկը նախատեսված է սեպտեմբերին։

Yva–ն դեռ աշխատում է անգլերենով ու ռուսերենով, սեպտեմբերին կավելանա ճապոներենը, չինարենն ու գերմաներենը։

Yva–ն միանում է կորպորատիվ փոստին, մեսենջերներին, աշխատակիցների շարքում հարցումներ է անցկացնում ու վերլուծում է տվյալները։

Ռուսաստանցի գործարարների հայկական նախագծերը. ներդրողների 5–յակը

Արդյունքում` ծառայությունը խորհրդատվություններ ու նախազգուշացումներ է ուղարկում յուրաքանչյուր աշխատակցին ու ղեկավարին, ինչը պետք է բարձրացնի վաճառքների մակարդակը, զգուշացնի որոշ աշխատակիցների գործից ազատելու մասին, և օգնի այլ ռիսկեր բացահայտել։

«Աշխատակիցների գործից ազատման ու պահման մասին վաղ զգուշացումները Ռուսաստանում մեծ ընկերությունների համար միլիոնավոր դոլարներ է տնտեսում, իսկ ԱՄՆ–ում այդ թիվը սկսում է 100 հազարից», – գնահատում է Դավիթ Յանը։

Բացի այդ` Yva–ն արձանագրում է, որ աշխատակիցները հոգնել են, կորցրել են հետաքրքրությունը աշխատանքի նկատմամբ ու կանխարգելում է աշխատակիցների ու հաճախորդներ միջև վեճերը, հավելում է նա։ Yva–ի նախնական մեկնարկի պահին այն աշխատելու է Office 365, G-Suit, Slack ու Github–ի, իսկ մինչ 2018 թվականի վերջին` ավելի քան 30 աղբյուրի հետ, ներառյալ` Jira, Asana, Dynamics, Salesforce, Amo CRM, "Բիտրիքս 24"։

РՅանն ասում է` կորպորատիվ վերլուծաբանության շուկան միայն ԱՄՆ–ում արդեն գնահատվում է 1 միլիարդ դոլար։ Խելացի կորպորատիվ վերլուծաբանության սեգմենտը նոր է սկսում զարգանալ ու, ABBYY–ի գնահատմամբ, հինգ տարի հետո դրա ծավալն աշխարհում կաճի մինչև 20 միլիարդ դոլար։