Թուրքիան հետ է կանչում իր դեսպաններին Վաշինգտոնից և Թել Ավիվից

Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Թուրքիան Միացյալ Նահանգներից և Իսրայելից հետ է կանչում իր դեսպաններին:

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Թրամփն Իրանից ուզում է ամեն ինչ և միանգամից. տարածաշրջանի համար հետևանքներն ակնհայտ են

Պատճառը Գազայի հատվածում իրավիճակի սրումն է, որտեղ սպանվել է ավելի քան 50 պաղեստինցի։ Դեսպաններին հետ կանչելու մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Հանուն մեր պաղեստինցի եղբայրների հետ համերաշխության, Գազայի հատվածում իսրայելցի զինվորների հետ բախումների ընթացքում զոհվածների հիշատակի վաղվանից Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվում», — ասել է նա:

Բացի այդ, Անկարան խորհրդակցությունների համար Վաշինգտոնից ու Թել Ավիվից իր դեսպաններին հետ է կանչում: