Փաշինյանի ղեկավարությամբ 1–ին կառավարության նիստը. հարցերը կհաստատվեն քվեարկությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության առաջին նիստն է անցկացնում` նախկին նախարարների մասնակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Արմավիրում կարկտահարության դեպք է գրանցվել։ Այսօր կառավարության առաջին նիստն այս թեմայով է սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա գյուղատնտեսության ու ԱԻ նախարարների պաշտոնակատարներից պարզաբանումներ է պահանջեց։ Վերջիններն ասացին, որ վնասը դեռ հաշվարկված չէ, իսկ կարկտակայաններն այդ տարածքը չեն ծածկում։

Ննջարան, պաղպաղակ, Մարտիրոս Սարյան.Փաշինյանը ցուցադրել է նախկին վարչապետների աշխատասենյակը

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկեց օրակարգում ընդգրկված հարցերը հաստատել քվեարկությամբ։ Ապա ավելացրեց. «Դա միշտ իմ վերապահումն է եղել, որ կառավարությունը հարցերն ընդունում է առանց քվեարկության։ Լավ դուք աշխատեք այնպես, ինչպես սովոր եք, մենք այլ կերպ կաշխատենք»,– ասաց նա։

Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո այսօր` մայիսի 11-ին, առաջին նիստն է գումարել։ Քանի որ, Փաշինյանը կառավարության նոր անդամների ոչ մի նշանակում առայժմ չի արել, կառավարության դահլիճում ներկա են նախկին նախարարները` պաշտոնակատարների կարգավիճակով։

Ի դեպ, կառավարության շենք Նիկոլ Փաշինյանը մուտք էր գործել գլխավոր մուտքից, որտեղ Նալբանդյան փողոցից եկել էր ոտքով։ Շենքի մոտ հավաքված քաղաքացիները նոր վարչապետի ծափերով էին դիմավորել:

Նիկոլ Փաշինյանը մոտեցել ու լսել է շենքի դիմաց հավաքված քաղաքացիների խնդիրները և նույնիսկ տեղում հեռախոսով որոշ հանձնարարություններ տվել պատասխանատուներին։