Հայրը խելամտություն ուներ հրադադար խնդրելու. Տիգրան Բալայանը պատասխանել է Իլհամ Ալիևին

Տիգրան Բալայանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը արձագանքել է Ադրբեջանի նախագահի երեկ արված հայտարարությանը։ Twitter-ի իր էջում Բալայանը գրել է.

Բաքուն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

«Խորհրդանշական է, որ հայտարարությունն արվել է Հեյդար Ալիևին նվիրված միջոցառմանը, որը նույն կերպ էր մտածում, բայց խայտառակ պարտություն կրեց: Նույն ճակատագրին է արժանանալու նաև նրա որդին: Հայրը բավականաչափ խելամտություն ուներ դադար առնելու, հրադադար խնդրելու համար: Ադրբեջանի ժողովուրդը կարող է հույս ունենալ, որ խելամտությունը ժառանգականորեն է փոխանցվում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը, հայտարարել է, որ «ադրբեջանական դրոշը կծածանվի Շուշիում և Ստեփանակերտում»:

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է և որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել և չի լինի բանակցությունների թեմա»: