Բաբլոյանը բացատրել է, թե ինչու չի շնորհավորել Փաշինյանին

Ара Баблоян во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн
Արա Բաբլոյանն ուշացումով շնորհավորել է նորընտիր վարչապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր Հաղթանակի զբոսայգում պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչո՞ւ երեկ ԱԺ նիստի ավարտին չշնորհավորեց Փաշինյանին` վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

Премьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн
Նիկոլ Փաշինյան՝ առանց կառավարության վարչապետը․ ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն հետո

«Չկարողացա, որովհետև ուղղակի չկարողացա, ծափ տվեցին»,– ասել է Բաբլոյանն, ապա հավելել. «Ես շնորհավորում եմ»:

Արա Բաբլոյանը նաև նշել է, որ ՀՀԿ–ն մնում է իր դիրքորոշմանը հավատարիմ և անելու հնարավորը` ի շահ Հայաստանի։

«Մենք պետք է անենք ամեն ինչ հանուն երկրի կայունության և ժողովրդի բարօրության», — ասել է ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, երեկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնում ընտրության արդյունքները հրապարակելուց հետո ԱԺ–ի հատուկ նիստը հայտարարել է փակված և չի շնորհավորել Փաշինյանին` ընտրվելու կապակցությամբ։