Միրիամ Բաղդասարյանը Կանադայի «Ձայնի» եզրափակիչում. 76% տոկոս` նրա օգտին

Փոքր, սակայն արդեն մեծ աստղ հայուհի Միրիամ Բաղդասարյանը հերթական անգամ գերեց կանադական լսարանին` հաղթական կերպով անցնելով «Ձայնը» երաժշտական շոուի եզրափակիչ փուլ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Այս անգամ արցունքներ չեղան, սակայն մարդկանց հիացմունքը դրանից ավելի պակաս չէր։ Միրիամը կատարեց ռիթմիկ և դինամիկ երգ` կրկին չվախենալով ընտրել բավական բարդ ստեղծագործություն։

Պատանի հայը տապալեց ֆրանսիական «Ձայնի» ժյուրիին. Րաֆֆի Արտոն հաղթեց ռոք–կուռքի երգով

Եթե նախորդ անգամ Միրիամը կատարեց բելգիացի Stormae երգացանկից, ապա այս անգամ նա ռիսկի դիմեց` կատարելով Քրիստոֆ Մաեի «Il est où le Bonheur» թարմ հիթը։

Դատելով ստացած 76%–ից` աղջիկը հիանալի ելույթ է ունեցել։

Խոսելու փոխարեն, եկեք նայենք և լսենք։ Եվ աջակցենք Միրիամին եզրափակչում։ 18-ամյա Միրիամն իսկապես արդեն մեծ աստղ է դարձել Քվեբեկում։ Նրան դիֆերամբներ են տալիս ինչպես համացանցի սովորական օգտատերերը, այնպես էլ տարբեր երաժշտական քննադատներ։

Սակայն դա քիչ է, նախնական հարցման համաձայն` Միրիամը եզրափակչում դեռ երկրորդ տեղին է հավակնում։ Աջակցենք նրան։