ՀՀ նախագահը հետ է բերել Արմեն Գևորգյանին, իսկ Թևան Պողոսյանին՝ նոր պաշտոն տվել

Արմեն Սարգսյանն այսօր 2 հրամանագիր է ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր 2 հրամանագիր է ստորագրել։ Մեկով նա խորհրդական է նշանակել, մյուսով` հետ բերել աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին։

Առաջին հրամանագրում գրված է.

Արմեն Գևորգյանը Մոսկվայում երեք խումբ հարցեր է քննարկել

«Ուժը կորցրած ճանաչել Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի «Արմեն Գևորգյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» ՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը»:

Մյուս հրամանագրով նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝

Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.

Թևան Պողոսյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»,-ասված նախագահի հրամանագրում: