Սիրիայում ռուսական կործանիչ է վթարվել. զոհվել է մայոր Ալբերտ Դավիդյանը

Ռուսական կործանիչի վթարումը Միջերկրական ծովի վրա տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, որի հետևանքով 2 օդաչուն էլ զոհվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Су-30СМ ՌԴ ՕՏՈՒ կործանիչը այսօր` մայիսի 3–ին, վթարվել է Միջերկրական ծովի օդային տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Սիրիայում ռուսական ինքնաթիռ է կործանվել, 32 զոհ կա

Միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 10։45–ին։ Су-30СМ ռուսական կործանիչը վթարվել է Միջերկրական ծովի վրա, Հմեյմիմ օդանավակայանից դուրս գալուց հետո։

Տեղեկատվության համաձայն` երկու օդաչուն էլ մահացել են։ Ինչպես հայտնում է Mash տելեգրամ–ալիքը, անձնակազմի հրամանատարը մայոր Ալբերտ Դավիդյանն է։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ կործանիչի ուղղությամբ կրակ չի բացվել: Չի բացառվում, որ վթարի պատճառ կարող էր լինել շարժիչի մեջ հայտնված  թռչունը: